tert.am: Եվրամիության խորհուրդը կրկին վերանայել է այն երկրների ցանկը, որոնց հետ խորհուրդ է տրվում բացել սահմանները, որոնք ավելի վաղ փակվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով, գրում է eadaily.com-ը:
Նոր ցանկից հանվել է միայն Մարոկկոն, և նախորդ ցանկի համեմատ՝ նոր ցանկում մնացել է 10 երկիր՝ Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը:
Բացի այդ, Եվրամիությունը հնարավոր է համարել Չինաստանից մարդկանց մուտքը, սակայն միայն մի պայմանով՝ եթե Պեկինը նույնպես բացի սահմանները:
Ռուսաստանը նոր ցանկում ևս չկա: