azatutyun.am: Այսօր հեռախոսազրույց են ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Նրանք քննարկել են Մինսկում ձերբակալված 33 ռուսաստանցի վարձկանների հարցը։
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, Պուտինը և Լուկաշենկոն համոզմունք են հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի երկու երկրների փոխըմբռման շրջանակներում։
Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ համաձայնություն է ձեռք բերվել հետաքննելու գործի բոլոր մանրամասները պարզելու համար իրական պատճառները, գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել նրանց։
Պուտինը նաև հույս է հայտնել, որ օգոստոսի 9-ին նախագահական ընտրությունները Բելառուսում կանցնեն հանդարտ մթնոլորտում։
Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների այլ հարցեր։