ԱՄՆ-ը Լիբանանին 17 մլն դոլարի օգնություն Է տրամադրել Բեյրութի պայթյունից հետո |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների իշխանությունները 17 միլիոն դոլար են տրամադրել Լիբանանին որպես անհետաձգելի օգնություն Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունից հետո: Օգոստոսի 7-ին այդ մասին հայտնել են Լիբանանի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանությունում: ԱՄՆ-ն արդեն 17 միլիոն դոլարի հրատապ օգնություն Է տրամադրել սոսկալի պայթյունի հետեւանքների դեմ պայքարի համար:

«Վաշինգտոնը կշարունակի աջակցություն ցույց տալ Լիբանանի ժողովրդին»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Միացյալ Նահագների դիվանագիտական ներկայացուցչության Twitter-ում: Այնտեղ նաեւ նշված Է, որ օգնությունը ներառում Է այդ թվում դեղորայքի եւ պարենի մատակարարումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով