Թուրքիայի հետ բանակցությունները եթե արդյունք չտան, կդիմենք Հաագայի դատարան․ Հունաստանի վարչապետ |ermenihaber.am|

ermenihaber.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը տեսակապի միջոցով խոսել է Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպան Նիկոլաս Բերնսի հետ։ Միցոտակիսը և Բերնսը հիմնականում քննարկել են հույն-թուրքական հարաբերությունները։

Հունաստանի վարչապետը հայտնել է, որ երկու երկրների ջրային տարածքի և բացառիկ տնտեսական գոտու խնդրի շուրջ երկխոսության միջոցով եթե համաձայնություն չկայանա, ապա իրենք պատրաստ են դիմելու Հաագայի Արդարադատության միջազգային դատարան։

Նա նաև հայտնել է, որ Գերմանիայի նախաձեռնությամբ կողմերի միջև այս խնդիրների շուրջ երկխոսությունը կսկսվի օգոստոսի վերջին։

Կիրիակոս Միցոտակիսը շեշտել է նաև, որ երկխոսությունը չի կարող ընթանալԹուրքիայի անդադար սպառնալիքների և ճնշման մթնոլորտում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով