tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում գնահատել է Եգիպտոսի և Հունաստանի միջև կնքված ծովային իրավասությունների սահմանափակման վերաբերյալ պայմանագիրը` հայտարարելով, որ Թուրքիայի համար նման պայմանագիրը գործել չի կարող:
«Այդպիսի համաձայնագրերը խախտում են մեր մայրցամաքային տարածքն ու իրավունքները, Հունաստանի և Եգիպտոսի միջև կնքված այդպիսի համաձայնագիրը չի կարող հիմք հանդիսանալ Թուրքիայի համար, մենք անտեսելու ենք այդ համաձայնագիրն ու նմանատիպ բոլոր համաձայնագրերը: Մենք բոլոր հնարավոր դաշտերում ցույց ենք տալու, որ այդ համաձայնագիրը չի գործում ոչ միայն մեզ, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Այդպիսի համաձայնագրերը չեն կարող շեղել մեզ մեր ուղուց»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Եգիպտոսի և Հունաստանի միջև կնքված համաձայնագիրն ուղղված է Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում կատարվող հորատման աշխատանքների դեմ:
Ավելին՝ tert.am-ում