Մինսկում ձերբակալվել է Սվետլանա Տիխանովսկայայի շտաբի ղեկավարը |azatutyun.am|

azatutyun.am: Մինսկում բերման է ենթարկվել առաջատար ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական շտաբի ղեկավար Մարիա Մորոզը։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել ժամը 11-ին Լիտվայի դեսպանատան հարևանությամբ։

«Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ ներկայացած մարդիկ Մորոզին ձերբակալել են, երբ նա դուրս էր գալիս Լիտվայի դեսպանատնից։ Շտաբի ղեկավարն այնտեղ էր մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու նպատակով», – նշում են ընդդիմության շտաբում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով