Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 135-ի․ վիրավոր է 5000 քաղաքացի |24news.am|

24news.am: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը։

Տուժածների թիվը հասել է 5000-ի: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել նախօրեին: Հետաքննության նախնական տվյալներով՝ պայթյունը սկսվել է նավահանգստի պահեստներում՝ հասնելով նաև ամոնիումի նիտրատի պահեստին, որն էլ պայթել և բռնկվել է:

Լիբանանի իշխանություններն օգոստոսի 5-ը սգո օր են հայտարարել՝ պայթյունի հետևանքով զոհերի հիշատակին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով