Առաջարկում եմ հրավիրել Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հրատապ նիստ․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ամուլսարում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ առաջարկելով Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հրատապ նիստ հրավիրել և քննարկել ստեղծված իրավիճակը։ 

«Որեւէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, որ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի որեւէ հայ երբեւէ կհոգնի արցախյան խնդրի պայքարից ու կհանձնվի։ Ո՛չ։ Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, որ վայոցձորցին, ջերմուկցին կհոգնի, կդադարեցնի պայքարը ընդդեմ Ամուլսարի շահագործման ու կհանձնվի։ Ո՛չ։

Եւ ուրեմն՝ Ամուլսարը սար է մնալու։ Եւ ուրեմն՝ Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու։
Որպես ԱԺ-ում ստեղծված՝ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, առաջարկում եմ հրավիրել հանձնաժողովի հրատապ նիստ եւ քննարկել ստեղծված իրավիճակը։
Ոստիկանական բռնությամբ եւ մարդկանց ահաբեկելով հարց չի լուծվելու»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով