Զինված ուժերի 5-րդ զորամիավորման զորամասերից մեկը օգոստոսի 4-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության կայքէջը:
Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են հրամանատարական կետեր, դաշտային կապի հանգույցներ: Ստորաբաժանումների հրամանատարները ներկայացրել են առաջադրված մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը և համաձայն մարտական հաշվարկի տվել հանձնարարականներ: Առաջադրված խնդիրները կատարվել են լիարժեք, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն։