Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել |armenpress.am|

armenpress.am:  Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել՝ նավահանգստում պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 100-ից ավելի մարդ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, մայրաքաղաքում անվտանգության հսկողությունը փոխանցվել է զինված ուժերին:

Լիբանանի գործադիր մարմինը զինվորականներին հանձնարարել է տնային կալանքի տակ դնել բոլոր նրանց, ովքեր 2014 թվականից մասնակցել են պահեստի կառավարմանը, որտեղ հսկայական քանակությամբ պայթուցիկ նյութեր էին պահվում:

Կառավարությունը նաև հավանություն է տվել ճգնաժամը հաղթահարելու համար 100 միլիարդ լիբանանյան ֆունտի հատկացմանը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով