Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Զոհուրիին։ Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Հակոբ Արշակյանը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ, հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։

Աբաս Զոհուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային  դարավոր կապերը  պարտավորեցնում  են ամրապնդելու նաև գործակցային հարաբերությունները։

Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջև կապի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով