Լիբանանում զոհվածների թվում ազգությամբ հայեր չկան. ԱԺ պատգամավորը տեղեկություն ունի վիրավորների մասին

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտնել է, որ իր ունեցած տեղեկություններով՝  Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում ազգությամբ հայեր չկան։

«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ մանրամասների տեղեկանալու համար կապ եմ հաստատել Լիբանանում ՀՀ ներկայացուցչության հետ։ Տեղեկացա, որ պայթյունի հետևանքով զոհված անձանց թվում այս պահին հայտնի տվյալներով չկան ազգությամբ հայեր, իսկ վիրավորների թվում կան երկու մեր հայրենակիցներ, ովքեր վնասվածքներ են ստացել ապակիների կոտրվելու հետևանքով։ 

Շուտափույթ առողջություն եմ մաղթում մեր հայրենակիցներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով