Ռուսաստանը փոխել է վերաբերմունքը Բելառուսի նկատմամբ․ Լուկաշենկո |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանը կա և կմնա Բելառուսի դաշնակիցը՝ անկախ այն բանից, թե ով կլինի Կրեմլում», – հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Վերջինս միաժամանակ պնդել է, թե Մոսկվան փոխել է Բելառուսի հանդեպ վերաբերմունքը՝ եղբայրական հարաբերությունները վերածելով գործընկերայինի․ «իզուր», – ասել է Լուկաշենկոն, ով այս կիրակի արդեն վեցերորդ անգամ կպայքարի՝ նախագահի լիազորությունները պահպանելու համար։

65-ամյա առաջնորդն իշխում է 1994 թվականից, առաջիկա ընտրություններում նրանից բացի առաջադրվել է ևս չորս թեկնածու։ Հիմնական մրցակիցների գրանցումը, սակայն, ԿԸՀ-ն մերժել էր՝ մի շարք պատճառաբանություններով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով