ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայկական YEA Engineering ընկերությունը լիցենզավորում է ստացել NASA Jet Propulsion Laboratory կողմից մշակելու և արտադրելու COVID-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգերը։ Լիցենզավորման մրցույթին 42 երկրներից դիմել է 330 ընկերություն, որոնցից ընդամենը 28-ին է հաջողվել ստանալ լիցենզիա»: