Սևանա լճի ծաղկման պրոցեսը դեռևս շարունակվում է, սակայն ինտենսիվությունը նվազում է․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հուլիսի 28-ին իրականացվել է Սևանա լճում ջրի որակի հետազոտություն՝ 16 դիտակետում, որոնք ներառում են ինչպես լճի լիթորալ, այնպես էլ պելագիկ գոտիները և տարբեր խորությունները: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Նախորդ տարվա համեմատությամբ սնուցող նյութերի կոնցենտրացիաները լճում մնում են բարձր մակարդակի, ինչն էլ հանդիսանում է պարարտ միջավայր ծաղկման համար:

Լճի ծաղկման պրոցեսը դեռևս շարունակվում է, սակայն ինտենսիվությունը նվազում է` պայամանավորված նաև սնուցող նյութերի յուրացմամբ: Այսպես, հուլիսի 15-ի համեմատությամբ հուլիսի 28-ին մակերևութային շերտերում նկատվում է ֆոսֆատ և նիտրատ իոնների կոնցենտրացիաների կտրուկ նվազում:

Մեծ Սևանում սկսվել է կալցիումազատման պրոցեսը, ինչն ակնառու երևում է արբանյակային պատկերում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով