ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հանդիպել է սպաների հետ

Օգոստոսի 1-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությից։

Բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ:

Ջալալ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ վերջիններս նոր պաշտոններում ևս աչքի կընկեն արդյունավետ ու բարեխիղճ ծառայությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով