Պուտինն արգելել է Ռուսաստանում կրիպտոարժույթով վճարում կատարել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը սահմանում է «թվային ֆինանսական ակտիվներ» և «թվային արժույթ» հասկացությունները, ինչպես նաև արգելում է կրիպտոարժույթի օգտագործումը Ռուսաստանում ՝ ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման համար: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

«Իրավաբանական անձինք, ովքեր գործում են Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում և փաստացի 12 ամսվա ընթացքում առնվազն 183 օրը գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում, իրավունք չունեն ընդունելու թվային արժույթը՝ որպես ապրանքների, աշխատանքների, ծառայությունների դիմաց վճարման միջոց», – սահմանված է օրենքում։

Բացի այդ, փաստաթուղթն արգելում է Ռուսաստանում թվային արժույթի վճարման մեթոդների գովազդումը: Օրենքի համաձայն, քաղաքացիները կկարողանան գնել թվային ֆինանսական ակտիվներ վարկային հաստատություններից, բայց միայն այն դեպքում, եթե դրանք թողարկվել են Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով