Նախաքննության փուլում ոստիկանության նախկին պաշտոնյաներ Լեւոն Երանոսյանն ու Վարդան Թունյանը առերեսվել են |armtimes.com|

armtimes.com: Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը առերեսվել է ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանի հետ։ Այս մասին ասաց Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը:

Նա նշեց, որ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ իր պաշտպանյալը ցուցմունք չի տվել, օգտվել է լռելու իր իրավունքից։

«Դատաքննությունը կսկսվի, եւ պարոն Երանոսյանն անձամբ իր դիրքորոշումը կներկայացնի»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ դիրքորոշում հայտնել է միայն առերեսման ժամանակ։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով