aysor.am։ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ասաց՝ ոստիկանները կատարել են դատարանի վճիռը։
«Կա հարուցված քրեական գործ, նախաքննություն է իրականացվում, կար դատարանի վճիռ՝ ակտիվիստների ներխուժումը դադարեցնելու, մենք ապահովել ենք դատարանի վճիռը», – ասաց ոստիկանապետը։
Նրա խոսքով՝ այս պահին սպասում են փորձագետների եզրակացությանը, և այդ եզրակացության պարագայում արդեն որոշում կկայացնեն։