armtimes.com: Երկրորդ եռամսյակում Եվրամիության տնտեսությունը, ըստ նախնական գնահատականների, տարեկան կտրվածքով 14,4%-ով անկում է գրանցել: Սա ռեկորդային անկում է 1995 թվականից ի վեր:
Առաջին եռամսյակի համեմատությամբ ՀՆԱ-ն անկում է գրանցել 11,9%-ով, ասվում է Eurostat- ի մամլո հաղորդագրության մեջ:
Եվրոյի գոտում Եվրամիության ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով կրճատվել է 15%-ով, եռամսյակային մասով՝ 12.1%-ով: Եվրամիության ՀՆԱ-ի հաջորդ գնահատումը կհրապարակվի օգոստոսի 14-ին: