azatutyun.am: Եվրամիության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել չորս ռուսաստանցիների նկատմամբ, որոնք կասկածվում են ԵՄ կազմակերպությունների վրա կիբերհարձակումների մեջ, ներառյալ ՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը:
Սահմանափակումների տակ հայտնված Ալեքսեյ Մինինը, Ալեքսեյ Մորենեցը, Եվգենի Սերեբրյակովը և Օլեգ Սոտնիկովը, ըստ ԵՄ-ի, Ռուսաստանի ռազմական հետախուզության՝ ГРУ-ի աշխատակիցներ են:
ГРУ-ի հատուկ տեխնոլոգիաների հիմնական կենտրոնը նույնպես պատժամիջոցների տակ է հայտնվել: