shantnews.am: Թեհրանը փոխհատուցում կվճարի 2020 թվականի սկզբին խոցված ուկրաիանական մարդատար ինքնաթիռի համար։ Երկրի կառավարության նման որոշման մասին է հայտնել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
«Իրանը համաձայնել է փոխհատուցում վճարել ինքնաթիռի համար, սակայն այդ հարցի իրագործումը ժամանակ կպահանջի և ունի տեխնիկական և իրավական տարբեր ասպեկտներ»,-Մուսավիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
Նրա խոսքով՝ շատ ուղևորներ եղել են Իրանի քաղաքացիներ (որոշ իրացիներ ունեցել են երկքաղաքացիություն, սակայն Իրանը նրանց իր քաղաքացին է համարում)։ Նա հավելել է նաև, որ ուկրաինացիների հարցով բանակցությունները կշարունակվեն՝ նշելով, որ Թեհրանն է կրում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը։