tert.am: ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, որով սահմանափակվել է մետաղների և այն նյութերի մատակարարումը, որոնք կարող են օգտագործվել այդ երկրի միջուկային, հրթիռային և ռազմական ծրագրերում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
«22 մետաղ, որոնք կիրառվում են Իրանի միջուկային, ռազմական կամ բալիստիկ հրթիռային ծրագրերում: Նրանք, որոնք գիտակցաբար այդ նյութերը կհատկացնեն Իրանին, այդ երկրի ազատության և տարածման հակազդեցության մասին ԱՄՆ օրենքի համապատասխան կհայտնվեն պատժամիջոցների տակ»,- նշվում է Պոմպեոյի հայտարարությունում:
Բացի դա, Պոմպեոն հայտնել է, որ արգելվում է նաև Իրանի շինարարական արդյունաբերության համար նյութերի մատակարարումը: