hetq.am: «Դսեղի ծովեր» բնության հուշարձանի տարածքում զիփլայն կառուցելու աշխատանքային նախագիծ է ներկայացվել փորձաքննության Շրջակա միջավայրի նախարարություն։
Այն ձեռնարկել է «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն։ Կազմակերպությունը 2018թ.-ից իրականացնում է «Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է բնության հուշարձանի տարածքում կառուցել զիփլայն, որը նպատակ ունի զարգացնել և զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում պահել Դսեղ համայնքը։
Նախագծի համաձայն՝ զիփլայնի ընդհանուր երկարությունը կազմելու է 300 մ։ Ելակետը գտնվելու է Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում, որի տարածքը կազմելու է 0.0441 հա, իսկ վերջնակետը գտնվելու է Դսեղ համայնքի վարչական տարածքում, որի տարածքը կազմելու է 0.01 հա։ Ելակետի և վերջնակետի կազմակերպման համար պահանջվող տարածքները հաշվարկվել են՝ հաշվի առնելով զիփլայնի կառուցման և շահագործման անհրաժեշտ մակերեսները։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Դսեղ համայնքի կողմից ստացված գրությունների համաձայն՝ վերջիններս չունեն առարկություններ իրենց վարչական տարածքներում զիփլայնի ելակետի և վերջնակետի կազմակերպման և ճոպանի անցկացման վերաբերյալ։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող 0.0441 հա հողամասը, 2020 թվականի հուլիսի 10-ին կայացած մրցույթի շրջանակներում, վարձակալության իրավունքով՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով տրամադրել է «ՀԿ Կենտրոն»-ին՝ 20 տարի ժամկետով, տարեկան 24 հազար դրամով։
Զիփլայնի կառուցման համար բետոնային հիմքերի իրականացում չի նախատեսվում, քանի որ այն ամրացվելու է ծառաբներից։ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից կատարված տեղազնման արդյունքում՝ 150 մ շառավիղով նույնականացվել է 4 հատ բոխի տեսակի ծառ։ Ծառերից երկուսը ծառայելուն են որպես զիփլայնի հենակետեր։ Զիփլայնի կառուցման համար հողային և ծառահատման աշխատանքներ նախատեսված չեն։
Քանի որ զիփլայնի կառուցման համար բետոնե հիմքերի և առհասարակ բետանային աշխատանքներ չեն նախատեսվում, հետևաբար հողային աշխատանքներ նույնպես չեն իրականացվելու։
Կառուցման աշխատանքներում շինարարական տեխնիկայի օգտագործում չի նախատեսվում։ Փայտե աստիճանների և ճաղաշարերի պատրաստման, ինչպես նաև փայտի ներկման աշխատանքներն իրականացվելու են ոչ թե նախատեսվող գործունեության վայրում, այլ փայտամշակման արտադրամասում՝ բնության հուշարձանի տարածքի հնարավոր աղտոտումը բացառելու նպատակով։
Շարունակությունը՝ hetq.am-ում