Դատական դեպարտամենտ է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից ՀՀ Դատական դեպարտամենտ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի և Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները։

Հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ 2020 թվականի հուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայք էջում հրապարակվել է Դատական իշխանության 2020 թվականի հուլիսի 31-ին կայանալիք դատավորների ընդհանուր ժողովի կողմից բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության վերաբերյալ տեղեկությունները հետևյալ թեկնածուների մասով․ 1)Անտոնյան Սուրեն Ռաֆիկի, 2)Հակոբյան Գոռ Գագիկի, 3)Միքայելյան Ստեփան Կարոյի:

Սակայն Հանձնաժողովը ստացել է միայն երկու թեկնածուի կողմից լրացված բարեվարքության հարցաթերթիկը։ Ուստի, թեկնածուների վերաբերյալ բարեվարքության եզրակացությունները ներկայացնելիս համապատասխան անձանց և մարմիններին տեղեկացնում է երրորդ թեկնածուի՝ Անտոնյան Սուրեն Ռաֆիկի կողմից բարեվարքության հարցաթերթիկ չներկայացնելու փաստի մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով