Թուրքիայում հուլիսի 29-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 14 մարդ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում հուլիսի 29-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 14 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 45․712 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 942 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 996 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 212.557 մարդ, իսկ 540 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 228․924 և մահվան 5․659 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 711.095-ի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով