armenpress.am: ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը ժամանել Է Քաբուլ, որտեղ նա պլանավորում Է հանդիպումներ անցկացնել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի եւ Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլայի հետ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նախագահի պալատի մի աղբյուր:
Ավելի վաղ Աֆղանստան այցելելու Խալիլզադի պլանների մասին հայտնել Էր ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:
«Զալմայ Խալիլզադը ժամանել Է Քաբուլ եւ պետք Է հանդիպում ունենա նախագահ Ղանիի եւ Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլայի հետ»,-հաղորդել Է աղբյուրը:
Ավելի վաղ Քատարում «Թալիբան» արմատական շարժման քաղգրասենյակի ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը հայտարարել Է, որ թալիբները պատրաստ են մնացած բոլոր աֆղանցի գերիներին ազատ արձակել մինչեւ Ղուրբան-բայրամի երեկոյան եւ տոնի ավարտից հետո սկսել միջաֆղանական բանակցությունները, եթե բանտարկյալների փոխանակումն ավարտվի: Ղուրբան-բայրամի զոհաբերությունների տոնն այս տարի մուսուլմանների մոտ սկսվում Է հուլիսի 31-ին:
Իր կողմից Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին բանակին եւ իրավակարգի ուժերին կարգադրել Է պահպանել եռօրյա զինադադար եւ խուսափել «Թալբան»-ի դեմ բոլոր գործողություններից:
Փետրվարի վերջին Քատարում տեղի ունեցած արարողությանը ԱՄՆ-ը եւ «Թալիբան»-ը ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը, որը նախատեսում Է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում եւ միջաֆղանական երկխոսության սկիզբ մարտին գերիների փոխանակման գործարքից հետո: