tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գործողություններն իրանական ուղևորատար ինքնաթիռի նկատմամբ «ավիաահաբեկչություն» են: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մի՞թե կարելի է միջազգային օդային միջանցքում թռչող ուղևորատար ինքնաթիռին, որում կան ծերեր, կանայք և երեխաներ, մոտենա կործանիչ` վախեցնելով նրանց: Կասկած չկա, սա ավիաահաբեկչություն է»,-ասել է Ռոհանին կառավարության նիստի ժամանակ:
Նա նաև կոչ է արել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հակազդել «ավիաահաբեկչությանը»` ընդգծելով, որ մերձարևելյան երկրները նույնպես պետք է չլռեն: