tert.am: Այսօր բուհ չընդունված դիմորդները շարունակում են բողոքի ակցիան ԿԳՄՍ նախարարության դիմաց: Դիմորդների ծնողները լրագրողների հետ զրույցում անդրադարձան երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե դիմորդների ակցիան քաղաքական աստառ է ստացել և որ այս ամենի հետևում որոշ ուժեր են կանգնած:
Ծնողներից մեկն ասաց, որ եթե որևէ ոլորտի ղեկավար, որևէ մեկը իր հայացքներում, իր որոշումներում լիարժեք վստահ է, որ ինքը ճիշտ է, երբեք շահարկումների հետևից չի ընկնի:
«Մենք երկու անգամ երեկ պահանջեցինք ընդունելություն, սակայն երկու անգամ էլ նախարարը մերժեց, որովհետև ինքը չէր կարող մեր ներկայությամբ հիմնավորել այն, ինչը լայվերում ասում է: Ինչ վերաբերում է քաղաքական մոտեցումներին, ասեմ, որ որևէ քաղաքական մոտեցում, քաղաքական ուղղվածություն մեր պահանջների մեջ չի կարող գոյություն ունենալ, մենք բոլորս ծնողներով ու դիմորդներով մեկ ասեղ ենք թելում և դա մեր երեխաների ԲՈւՀ ընդունվելու, սովորելու իրավունք է այս պահին, թե չէ ոչ մի քաղաքական մոտիվ գոյություն չունի»,- ասաց նա: