Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ

Հուլիսի 27-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ։

Արտգործնախարարները քննարկեցին երկկողմ օրակարգին և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ առանձնահատուկ կարևորելով առևտրատնտեսական և առողջապահական ոլորտները: Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և համագործակցության զարգացման դինամիկայի առնչությամբ: 

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նոր տիպի կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ազգային և միջազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին։

Նախարարները շոշափեցին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցեր։ Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրեց տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի առնչությամբ ՀՀ մոտեցումները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով