Այսօր Առինջի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ներկայացրի համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, որը համայնքը ղեկավարում էր 2002 թվականից:
«Առինջ համայնքում օրենքի և իրավունքի գերակայության երաշխավորումն առաջնային հրամայական եմ դիտարկում և վստահ եմ, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ևս կիսում է այդ մոտեցումը: Շատ կարճ ժամանակ անց առինջեցին իր կյանքում ու գործունեության ոլորտում կզգա այդ փոփոխությունը:
Առինջ համայնքում խնդիրները բազմաթիվ են՝ ապօրինի հողազավթումերից մինչև ջրագծերի ու փողոցների նորոգում: Բայց օրենքով առաջնորդվելու ու քաղաքացու կյանքում դրական փոփոխոթյուններ բերելու վստահ հանձնառությամբ քայլ առ քայլ կլուծենք կյանքի որակի վրա էական ազդեցություն ունեցող խնդիրները»,-գրել է մարզպետը: