Հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտրվի մինչեւ 2024թ․ հունվարի 1-ը ստանալ մի շարք աջակցություններ

Աժ «Իմ քայլը»։ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Առաջիկա երեք տարում եւս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած

  • 50% էլեկտրաէներգիան
  • 50% բնական գազը
  • 50% ոռոգման ջուրը

Ամբողջությամբ կվճարի սահմանապահի

  • 100% հողի հարկը
  • 100% գույքահարկը

Այսուհետ սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն

  • 50% զեղչված կամ անվճար

Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները, օրենքի ուժով 100% կվերականգնվեն անվճար( աշխ. սկսվել են)։

Սպանված գյուղ. եւ/կամ մթերատու կենդանիների համար կտրվի 100% փոխհատուցում

Վիրավորվելու հետեւանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվա

  • 1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն
  • 5 մլն դրամ զոհվածի ընտանիքին

Կառավարության քննարկումներից հետո արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել իմ եւ Սիփան Փաշինյանի հեղինակած օրենսդրական նախագիծը։ Օրենքի այս լրացումներն ու փոփոխությունները հակառակաորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտան մինչեւ 2024թ հունվարի մեկը պետությունից ստանալ վերոնշյալ աջակցությունները։

Հ.Գ. գործընկերներ այլ պատգամավորի հետ այս պահին աշխատում ենք ուսման վարձերը եւ մանկապարտեզները փոխհատուցելու տարբերակների վրա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով