Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ

Հուլիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման ուղիների շուրջ: Համավարակի տարածմամբ պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարման համատեքստում՝ երկուստեք կարևորվեց միջազգային համագործակցության ու փոխօգնության դերը։

Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Նախարար Մնացականյանն անդրադարձավ տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանն առնչվող հարցերի և իր գործընկերոջը ներկայացրեց այդ անչությամբ ՀՀ մոտեցումները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով