Վլադիմիր Գասպարյանի եւ մյուսների գործով այսօրվա նիստը կորոնավիրուսի հիմքով չի կայանա |armtimes.com|

armtimes.com: ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ ոստիկանության մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստն այսօր կորոնավիրուսի հիմքով չի կայանա:

Հարցին ի պատասխան՝ նախագահող դատավոր Վարդան Լ. Գրիգորյանի աշխատակազմից նշեցին, որ պաշտպաններից մի քանիսը տեղեկացրել են, որ կոնտակտավոր անձ են եւ թեստ են հանձնել:

Այս քրեական գործի նախաքննության ավարտի մասին ՀՔԾ-ն հայտնել էր հունիսի 19-ին, ինչից հետո այն ուղարկվել էր դատարան: Գործով բոլոր ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով