19:55- Ադրբեջանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման 396 դեպք, հիվանդության հետևանքով մահացել է 6 մարդ։ Մինչ օրս Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 30 446 դեպք։ 23 242 մարդ բուժվել է, 423-ը՝ մահացել, 6 781-ը շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: |tert.am|
19:20- Իրանը սկսել է COVID-19-ով հիվանդների բուժման համար նախատեսված ACTEMRA դեղամիջոցի արտադրություն: ACTEMRA-ն, որի արդյունավետությունը հաստատվել է ԱՄՆ սննդի եւ դեղերի վերահսկման դեպարտամենտի կողմից, հիվանդանոցներ կմատակարարվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: [Իրանի սննդի եւ դեղամիջոցների վերահսկման վարչության գլխավոր տնօրեն Հեյդար Մոհամադի] |news.am|
17։47- Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2,434 նոր դեպք, մահացել է 212 մարդ։ Երկրում, ընդհանուր առմամբ, վարակվել է 293,606 մարդ, ապաքինվել՝ 255,144-ը։ |aysor.am|
17։42- ԱՀԿ-ն ընթացիկ շաբաթում կգումարի արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստ, նոր կորոնավիրուսի համավարակի գնահատման համար: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ COVID-19-ը «փոխեց աշխարհը»: Այն միաժամանակ միավորեց մարդկանց եւ հասարակությունները ու բաժանեց նրանց՝ ցույց տալով, որ «մարդիկ ունակ են արձագանքելու ինչպես դրականորեն, այնպես էլ բացասականորեն»: |armenpress.am|
17։32- Չինաստանում վերջին 1 օրվա ընթացգում գրանցվել է կորոնավիրուսի 61 նոր դեպք: Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է 83,891 դեպք, որից 4,634-ը մահացել է, 78,918-ը՝ ապաքինվել: Կորոնավիրուսի էպիկենտրոն Չինաստանը վարակման դեպքեր ունեցող երկրների ցանկում այս պահին 26-րդն է։ |24news.am|
14։43- ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 85 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 13,354 պացիենտ: Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5635 նոր դեպք, ընդհանուր՝ 818,120 դեպք։ |armenpress.am|
14։10- Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրենի խոսքով՝ Լիլոյի շուկայի 1415 առևտրական թեստավորվել է։ Ըստ մասնագետի՝ շուկաների տարածքները վիրուսի տարածման տեսանկյունից մեծ ռիսկեր են պարունակում, այդ պատճառով PCR թեստավորում է նախատեսվում բոլոր շուկաներում։ |aliq.ge|
13։59- ԱՄՆ-ում կիրակի օրը կորոնավիրուսով վարակվել է 78 հազար մարդ, մեկ օրում մահացել է 784-ը։ Ընդհանուր հաշվով, երկրում վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 230 հազարը, մահացածների ընդհանուր թիվը մոտենում է 147 հազարին: |azatutyun.am|
13։47- Վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը ավելացել է 340-ով, մահվան նոր դեպքեր չեն գրանցվել։ Երկրում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է վարակի 205,609 դեպք, մահացել է 9,118 մարդ: |aysor.am|
11։13- Վրաստանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել։ Լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 1137 է։ Երկրում ապաքինվել է ևս 2 մարդ։ |aliq.ge|
11։06- Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 16,3 միլիոնին, համաճարակի սկզբից ի վեր մահացել է գրեթե 649 հազար մարդ, բուժվել է 9,4 միլիոնը։ Համաճարակը չի նահանջում ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Մեքսիկայում, դեպքերի թիվն արագորեն աճում է Հնդկաստանում, Աֆրիկայում: Առավել տագնապալի իրավիճակ է Հարավային Աֆրիկայում: Նոր դեպքերի թիվը կրկին աճում է Իսպանիայում: |azatutyun.am|
11։00- Թուրքիայում հուլիսի 26-ին կորոնավիրուսից մահացել է 17 մարդ, հաստատվել է վարակի 927 նոր դեպք, առողջացել է 1,010 մարդ։ Երկրում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 226,100 և մահվան 5,613 դեպք։ |ermenihaber.am|