Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսով վարակման առաջին կասկածվող դեպքի մասին է հայտարարվել |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են երկրում կորոնավիրուսով վարակման կասկածելի առաջին դեպքի մասին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Ըստ այդմ, կորոնավիրուսով վարակված լինելու կասկած կա հուլիսի 19-ին Հարավային Կորեայից վերադարձած մի քաղաքացու վերաբերյալ, որի մոտ կորոնավիրուսային հիվանդության բնորոշ ախտանշաններ են դրսևորվել:

Ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը Կորեայի Կոմկուսի արտահերթ նիստ է հրավիրել՝ հայտարարելով վարակի տարածման դեպ պայքարելու համար բարձր պատրաստվածություն ապահովելու անհրաժեշտության մասին:

Ըստ Հյուսիսային Կորեայի պաշտոնական տվյալների՝ մինչ այժմ երկրում կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել: Հունվարի վերջից երկրում վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանափակումներ էին մտցվել՝ սահմանների փակվելուց մինչև դպրոցների աշխատանքի դադարեցում և համազգային կարանտինի հայտարարում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով