«Ձյունիկ սառնարան»-ի պայթեցման ընթացքում շենքի փլուզում տեղի չի ունեցել. պայթուցիկների մի մասը չի գործել

Հուլիսի 24-ին, ժամը 19:41-ին և 19։46-ին  «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից իրականացվել է «Ձյունիկ սառնարան»-ի շենքի (մաքսային պահեստ) մի մասի մասնակի պայթեցում։ Պայթեցման արդյունքում շենքի փլուզում տեղի չի ունեցել։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Համաձայն  «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի ղեկավարության հայտարարության՝ փլուզումը տեղի չի ունեցել էլեկտրական սարքի խափանման արդյունքում շենքում տեղադրված պայթուցիկների մի մասի չգործելու պատճառով։

Էլեկտրական սարքը հանձնվել է համապատասխան լաբորատորիա փորձաքննության։ Պայթեցման արդյունքում շենքի կրող սյուները մասնակիորեն թուլացել են, բայց այս պահի դրությամբ շենքի փլուզման վտանգ չկա։ Տեղադրված պայթուցիկներն անվտանգ են, տարածքում իրականացվում է հերթապահություն ՀՀ ոստիկանության ուժերով։

Անվտանգությունից ելնելով՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը ևս շարունակում է իրականացնել հերթապահություն։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը, «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Վ․ Պետրոսյանը։

Պայթեցման աշխատանքները կիրականացվեն մի քանի օրից, որի մասին լրացուցիչ նախապես կտրամադրվի տեղեկատվություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով