ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնություն է ձեռք բերվել լիբիական հակամարտության շուրջ |ermenihaber.am|

ermenihaber.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտնել է, որ Լիբիայում հրադադարի ռեժիմի պահպանման համար համատեղ աշխատանքներ իրականացնելու հարցում համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Բորելը Չավուշօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին գրառում է կատարել սոցցանցում։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նաև նշել է, որ Չավուշօղլուի հետ համաձայնություն է ձեռք բերվել Արևելյան Միջերկրականում լարվածությունը թուլացնելու, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական խորհրդի նիստից առաջ հանդիպելու վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով