Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․07․20 (թարմացվող)

20:00- Վերջին շրջանում կորոնավիրուսային վարակի տարածման տեմպերի աճ է նկատվում Ֆրանսիայում: Վերջին 24 ժամում հաստատվել է ավելի քան 1060 նոր դեպք:

Երկրի ԱՆ-ն հայտարարել է, որ պատճառը քաղաքացիների կողմից կանխարգելիչ միջոցառումների անտեսումն է: Ամենից շատ տուժել են երկրի զբոսաշրջային կենտրոնները: Այսօրվանից որոշ շրջաններում բաց տարածքներում դիմակ կրելը դարձել է պարտադիր: |shantnews.am|

17։39- Իտալիայի կառավարությունը ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղ վերջին 14 օրերին եղած մարդկանց մուտքն Իտալիա կարգելվի մինչև հուլիսի 31-ը: Ռիսկային երկրների ցանկում ներառվել է նաև Հայաստանը: Իտալիայում համաճարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 245,338 և մահվան 35,092 դեպք: |tert.am|

 

16։42- Ռուսաստանը օգոստոսի 1-ից վերսկսում է միջազգային թռիչքները Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի ու Դոնի Ռոստովի օդանավակայաններից։ Առայժմ չվերթներ կիրականացվեն միայն երեք ուղղություններով՝ Թուրքիա, Մեծ Բրիտանիա և Տանզանիա։ |azatutyun.am|

 

16։11- Իրանում անցած 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 2,489 նոր դեպք, մահացել է 215 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակման 286,523, մահվան՝ 15,289 դեպք: |armenpress.am|

 

15։55- Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 154 մարդ, հաստատվել է վարակի 5,811 նոր դեպք։ Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 800,849  դեպք, մահացել է 13,046 մարդ։ |aysor.am|

 

11։00- Հուլիսի 24-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 19 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1104 է: Այսօր վիրուսից բուժվել է ևս 1 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 912 մարդ: Վարակից երկրում մահացել է 16 մարդ: |aliq.ge|

 

10։34- Թուրքիայում հուլիսի 22-ին կորոնավիրուսից մահացել է 18 մարդ, հաստատվել է վարակի 913 նոր դեպք, առողջացել է 1,151 մարդ։ Երկրում մինչ այժմ արձանագրվել է վարակման 223,315, մահվան՝ 5,545 դեպք։ |ermenihaber.am|

 

10։08- Մինչ այս պահը կորոնավիրուսի՝ աշխարհում գրանցված ընդհանուր դեպքերի թիվը 15․656․884 է։ Մահացել է 636․576 մարդ, առողջացել՝ 9․544․766-ը։ Այս պահին աշխարհում փաստացի բուժվում է 5․475․542 մարդ, որոնցից ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում է 66․188-ը։ |worldometer.info|

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․07․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով