ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ հուլիսի 23-ին կայացել է ընդունելություն, որին մասնակցել են նախապես հերթագրված քաղաքացիներ և մի խումբ զինծառայողներ:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Բանակի հրամանատարը ծանոթացել է նրանց հուզող խնդիրներին, որոնք վերաբերել եմ բնակ-կենցաղային պայմանների բարելավմանը, իրավական, սոցիալական և այլ ոլորտներին:
Ջալալ Հարությունյանը ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է քննարկել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել զինծառայողների և քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Մի շարք հարցերիրենց լուծումները ստացել են հենց հանդիպման ընթացքում: