17։59- Հուլիսի 20-ից Մարտունու ԲԿ-ում գործում է COVID-19 հիվանդների բուժման բաժանմունքը՝ կապիտալ վերանորոգված, կահավորված, հագեցված բժշկական արդիական սարքավորումներով։ Բաժանմունքի աշխատանքները կազմակերպում են բուժման բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից։ [Գեղարքունիքի մարզպետ]
17։45- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով Գերմանիայից ժամանած պատվիրակությանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել գնահատելի օգնության և փորձի փոխանակման համար: Նա հավելել է նաև, որ համավարակի հաղթահարման՝ զարգացած երկրների փորձը հնարավոր կլինի ուղղել դեպի զարգացող երկրների առողջապահական համակարգերի բարելավմանը: [ԱՆ]
16։49- Պարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է Գնունի փողոցում գործող շինանյութի առևտրի կետերից մի քանիսի գործունեությունը: Նշված տնտեսավարողների մոտ մշտադիտարկման ընթացքում բացակայել են սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: [ՇՎՏՄ]
16։34- Շիրակի մարզում հուլիսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, ինքնամեկուսացման ցուցում ունի 982 քաղաքացի։ Մարզում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան 35 դեպք։ [Շիրակի մարզպետարան]
16։27- «Մարտի 16-ին փակվեցինք։ Երկար դադարից հետո՝ մայիսի 18-ին, վերսկսեցինք աշխատանքը։ Բայց շարժը չնչին էր, մոտ տասն օր պահեցինք աշխատակիցներին, հետո ստիպված եղանք կրճատումներ անել»,- ասում է Yankee Pub-ի հիմնադիր Մանուլ Սուքիասյանը։
Մինչև արտակարգ դրության ռեժիմին անցնելը փաբն ուներ 5 աշխատակից։ Այժմ միայն մատուցողն է մնացել։
13։51- Հայաստանի խնդրանքով Ճապոնիան հուլիսի 22-ին Ճապոնիայի կողմից պատրաստված ավիգան դեղամիջոցի նվիրատվություն է կատարել, որը պետք է օգտագործվի մոտ 100 հիվանդի համար: Դեղամիջոցը կնպաստի COVID-19-ի կլինիկական հետազոտության հետագա առաջխաղացմանը։ [Ճապոնիայում ՀՀ դեսպանություն]
12։20- ԱՀ պարետը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի՝ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում այսօր՝ ժամը 14-ից, կիրառվելու են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
10։58- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 87 (տղամարդ), 86 (տղամարդ), 81 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]
10։53- Թարմացում 23.07.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 36162 (+469)
Առողջացածներ – 25244 (+478)
Փաստացի բուժվողներ -10013 (-19)
Ընդհանուր թեստեր – 151879 (+1981)
Մահվան ելքեր – 688 (+10)
Մահվան ելքեր այլ պատճառով –217 [ԱՆ]