tert.am: Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու նպատակով Կառավարությունը Տավուշի մարզպետարանին կհատկացնի 25 մլն դրամ։ Հարցը ներառված է Կառավարության այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստի օրակարգում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ, որից 25 մլն դրամը առաջարկվում է հատկացնել հրատապության կարգով:
Առավել մանրամասն՝ tert.am-ում