armtimes.com: ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում, որին առաջադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, առաջիկայում տեղի կունենա Էսպերի երդմնակալության արարողությունն ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում:
Վերջինիս թեկնածությունը Թրամփն առաջադրել էր հունիսին: Այդ պաշտոնում Էսպերը փոխարինելու է Պատրիկ Շանահանին: