tert.am: Ինչ վերաբերում է նրան, որ ընդունելության կարգը փոփոխվել է, քննությունների ժամանակ, դա իրականությանը չի համապատասխանում: Այդ փոփոխությունը տեղի է ունեցել հայտագրումից առաջ, և գերակայությունը տրվել է առաջին հայտին: Երբ դիմորդը կայքում ցանկացել է գրանցվել, կայքում նշվել է՝ ծանո՞թ եք կարգին, այսինքն դիմորդը, երբ ցանկացել է դիմել, տեղեկացված է եղել, քանի որ կայքում նշված է եղել այդ մասին․ այս մասին նշեց ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը՝ բուհ չընդունված դիմորդների և ծնողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում և ուղիղ եթերում տեղեկացրել է կարգի փոփոխման մասին, Կառավարության նիստում ևս մանրամասն ներկայացվել է նոր կարգի մասին.
«Այս կարգը ընդունվել է արտակարգ ռեժիմի պայմաններոմ և չեմ պատկերացնում, որ 15000 դիմորդներին պետք է ծանուցեինք, որ առաջին հայտի գերակայություն է լինելու: Երկրորդ, երրորդ կամ ութերորդ հայտերի դեպքում նախորդ տարիներին նույն կարգն է գործել՝ փոփոխություն չի կատարվել: 739 դիմորդ բավարար գնահատական են ստացել և չեն ընդունվել, բայց ունենք թափուր տեղեր:
Ես հանդիպումից առաջ տեղեկացա, որ արդեն շուրջ 550 դիմորդ դիմել է թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար: Ինչ վերաբերում է նրան, որ փորձում ենք խոչընդոտներ ստեղծել, ես նշեցի, որ 13000 մարդ է մասնակցել միասնական քննություններին, որի արդյունքում 739 մասնակից մրցույթի արդյունքում դուրս է մնացել, որը քիչ տոկոս է կազմում: 13000-ից 2200 ստացել է անբավարար, իսկ 739-ից եթե 550-ը դիմել է թափուր տեղերի համար, պարզ է դառնում, որ 200 մարդ դեռ չի դիմել, բայց ժամանակ ունեն գրանցվելու համար»,- նշեց փոխնախարարը:
Գրիշա Թամրազյանը տեղեկացրեց, որ դրական միավորներ ստացած դիմորդները հետաքրքրվում են հեռակա ընդունելության քննություներին մասնակցելու համար: Այդ պատճառով նախարարության հետ քննարկվել է, որ հեռակայի ընդունելությունը նույնպես կանցկացվի մեկ քննության միջոցով, և այն դիմորդները, որ ստացել են դրական միավորներ, կկարողանան մասնակցել հեռակա ընդունելությանը՝ առանց նոր քննություն հանձնելու:
Ավելին՝ tert.am-ում։