Դանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել ԲԿՀ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դեմ |pastinfo.am|

pastinfo.am: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դեմ։ 

Հայցի պահանջը վերաբերում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և ներողություն խնդրելուն պարտավորեցնելուն։ Որպես երրորդ կողմ է ներգրավված «5-րդ ալիք» հեուստաընկերությունը, քանի որ հայցի պատճառը «5-րդ ալիք»-ի եթերում պատգամավորի հնչեցրած արտահայտությունն է։

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով