ԵԽ-ն մտադիր Է հասնել ԵՄ-ի գագաթնաժողովում համաձայնեցված բյուջետային պլանի բարելավման |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանին (ԵԽ) չի բավարարաում յոթնամյա բյուջետային պլանը, որը համաձայնեցվել Է Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում: Այդ մասին հուլիսի 22-ին Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին:

«Առաջարկություն կա բանակցությունների սեղանին, բայց մենք կցանկանայինք բարելավել այն, ամենից առաջ փորձել պարզել (ծախսերի – ծանոթ. խմբ.) որոշ կրճատումներ, որոնք մենք համարել ենք չարդարացված: Մենք չենք կարող կրճատել գիտական հետազոտությունների եւ երիտասարդության ծախսերը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով