13:15- ԱՀԿ-ն երկրորդ օրն անընդմեջ արձանագրում է կորոնավիրուսի նոր վարակակիրների աննախադեպ բարձր թիվ մեկ օրվա կտրվածքով՝ շուրջ 260 հազար:
Նախորդ բարձր ցուցանիշը աշխարհում արձանագրվել էր հուլիսի 17-ին՝ մոտ 238 հազար: Անցած 24 ժամվա ընթացքում համաճարակի հետևանքով մահացածների թիվը նույնպես բարձր է՝ 7 հազար 360։ Ավելի բարձր ցուցանիշ արձանագրվել էր միայն մայիսի 10-ին՝ 8 հազար 500: |azatutyun.am|