Հայաստանում հուլիսի 19-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսով վարակի 415 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 34877: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Երկրում առողջացել է ընդհանուր առմամբ 23294 մարդ, 171-ը՝ երեկ։ Փաստացի բուժվողների թիվը 10737 է։
ՀՀ-ում մինչ այս պահը կատարվել է146717 թեստ, նախորդ մեկ օրվա ընթացքում՝ 1634։
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մեկ օրում մահացել է տասը մարդ, մահվան ելքերի ընդհանուր քանակը 641 է։
Նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 74 (կին), 41 (տղամարդ), 68 (կին), 83 (կին), 82 (կին), 64 (տղամարդ), 87 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 205 է: