ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ Լուսակունքի բոլոր երեխաները կօգտվեն նախադպրոցական կրթության ծառայություններից:
«Լուսակունքի նախակրթարանում որակի խնդիր չկար, զգացվում էր դպրոցի և համայնքի ղեկավարության հոգածությունը: Սեպտեմբերի մեկին ավելի քան 25 սան կհաճախի այս նախակրթրան: Կարելի է ասել, որ նախակրթարանը բացելով` համայնքում ամբողջությամբ կլուծվի նախադպրոցական ծառայության հարցը»,- գրել է նախարարը՝ կից հրապարակելով լուսանկարներ: