Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հատեց 600 հազարի շեմը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հատեց վեց հարյուր հազարի շեմը: Վարակակիրների թիվը 14 միլիոն է, որից շուրջ 8,5 միլիոնն ապաքինվել են:

Վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է աննախադեպ բարձր ցուցանիշ՝ 238 հազար վարակակիր: Վարակը նոր ուժգնությամբ է տարածվում Միացյալ Նահանգներում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում:

Մի շարք երկրներ՝ Իսրայելը, Իսպանիան, կրկին ստիպված են վերականգնել հակահամաճարակային կոշտ սահմանափակումները՝ վարակի տարածումը կանխելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով